Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կարոտիս կանչով

Կարոտիս կանչով
20.01.2026 | 13:22

Կարոտիս կանչով` մեր սարի փեշո՛վ,

Ձեր սա՛րը գայի,

Աչքս պահեի գյուղիդ ճամփեքին,

ՈՒրկից ամեն օր հովերը անուշ

Քեզ` փնջեր գրկած իմ խե՛նթ մանչուկին,

Գի՛րկս բերեին։

Իսկ հիմա չկա՛ս...

Իսկ հիմա չկա՛ս, ու չկամ ես էլ...

Բայց հիմա արդեն երազիս ճամփով

Սարե՛րդ կգամ և ծաղիկներին

Քնքու՜շ կգգվեմ, կսեղմե՛մ կրծքիս,

Հովերի հետ էլ սե՛րս շշուկով

Ծանոթ արտերի ծաղկա՛նց կխառնեմ,

Վտա՛կ կդառնամ, իմ ու քո սիրո

Կարկաչուն ձայնով ափերից կելնե՛մ,

Ճամփե՛դ կցողեմ։

Գինի՛ կդառնամ,

Հուշերի տեսքով քեզ այցի՛ կգամ,

Եվ դեռ կարբենա՛նք,

Քանզի տակավին ու դեռ շարունակ

Սրտիս թրթի՛ռն ես...

Վիոլետա ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4018

Մեկնաբանություններ